Թուրքիայում հայրը համասեռական որդուն հիվանդանոցում է փակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 21:16

Անկարայում համասեռական Ումիթ Գյոքթուղի գնդապետ հայրը, որոշելով պաշտպանել իր որդուն, որը ապրում է ընկերոջ հետ, զենքի ուժով փախցնում է տնից՝ տեղափոխելով Ամասիայի հիվանդանոց: Այնտեղ նա տեղեկացնում է, որ որդին թմրամիջոց է օգտագործում և բուժման կարիք ունի:Այնուհետև գնդապետ հայրը, որդուն իր ընկերոջից հեռու պահելու նպատակով, դիմում է դատարան, նշելով, որ որդին 21 տարեկան է, բայց 13-15 տարեկանի խելք ունի, ինչպես նաև հոգեպես անհավասարակշիռ է, ուստի խնդրում է դատարանից իրեն հանձնել որդու խնամակալությունը:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ Ումիթ Գյոքթուղի ընկերը, տեսնելով, որ նրանից ոչ մի լուր չկա, չնայած այն բանին, որ խոստացել էր շուտ վերադառնալ, դիմում է ոստիկանություն: Սակայն վերջիններս նրան փնտրելու և ազատելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply