Գյուղացիների համար վարկերն անհասանելի են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2010 11:56

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հանրապետական» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը առաջ բարձրացրեց գյուղացիների համար վարկերի անհասանելությունը:

«Վարկեր են տալիս են տարեկան 24 տոկոսով,- ասաց Խաչատրյանը,- գյուղացին ինչ պիտի անի, որ կարողանա նման պայմաններում փող աշխատի ու վարկը մարի: Նրանք կորցնում են բնակարաններն ու դառնում գաղթականներ»:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ գյուղատնտեսությունն ու տնտեսության բոլոր ճյուղերը վարկավորվում են բանկային համակարգի, ինպես նաև պետական որոշ ծրագրերի վարկավորմամբ:

«Իհարկե գյուղատնտեսությունն ունի իր առանձնահատկությունները, լինում են առանձին դեպքեր, սակայն պետք չի այն ընդհանրացնել,- ասաց Դավթյանը,- մասնավոր բանկերը վարում են օրենքով սահմանված քաղաքականություն, այդ առումով ոչ մի գյուղացու համար չկա և չի կարող լինել անակնկալներ և պետք չի այս գույներով ներկայացնել իրավիճակը»:

Խաչատրյանն ասաց, որ ստանում է բազմաթիվ նամակներ այդ մասին: «Ես բերում եմ փաստեր, բայց, փաստորեն, ստացվում է, որ նկարում եմ,- ասաց նա,- դա համատարած իրականություն է: Կամ բանկերը դա անում են միտումնավոր կամ էլ իրենց չի հետաքրրքրում, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, որ թողնում, գնում են երկրից: Նրանց պետք չէ հայոց բանակը համալրող երիտասարդներ»:

Ֆինանսների նախարարը պատգամավորի ելույթը որակելով երաժշտա-մշակութային, միայն ասաց, որ «Վարկի ստացման և տրամադրման պայմանները որոշվում է բանկի և հաճախորդի միջև և այդտեղ ոչ մի անկնկալ չի կարող լինել»:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply