Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվել է 327 հազար մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 21:00

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից խորհրդարանում պատասխանել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ըշըքի հարցադրմանը, թե քանի մարդ է հրաժարվել Թուրքիայի քաղաքացիությունից, և քանիսը` ընդունել այն, հաղորդում է թուրքական “Vatan” թերթը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, որ վերջին 10 տարում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվել է 327 հազար մարդ:
ՆԳ նախարարը նշել է, որ 2003-2012 թվականների ընթացքում 124.647 օտարեկրացու տրվել է Թուրքիայի քաղաքացիություն։ Մենաշատը Թուրքիայի քաղաքացիություն են ընդունել բուլղարացիները` 44 հազար, այնուհետև ադրբեջանցիները՝ 15 հազար: Ադրբեջանցիներին հաջորդում են Ռուսաստանի, Աֆղանստանի և Սիրիայի նախկին քաղաքացիները:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply