Ռուսաստանում ռեկտորին բռնացրել են 7 մլն ռուբլի կաշառք վերցնելիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 20:50

Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ռուսական «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ աշխատանքից ազատվել է Ռուսաստանի պետական կառավարման համալսարանի ռեկտոր Վիկտոր Կուզբանենկոն՝ 7 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեղադրանքով: Ռուսաստանի անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերացիայի արդյունքում բացահայտվել են Կուզբանենկոյի անօրինականությունները, ինչից հետո կրթության նախարար Դմիտրիյ Լիվանովը հեռացրել է նրան ռեկտորի պաշտոնից:
2011 թվականից ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Կուզբանենկոյի նկատմամբ երկար ժամանակ է, ինչ հետաքննությունն է ընթանում: Վերջապես հաջողվել է նրան բռնացնել հենց կաշառք վերցնելու պահին:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply