Աբդուլլահ Գյուլը շվեդական թագավորական պալատ կառքով է մտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 20:46

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում: Մայրաքաղաք Ստոկհոլմում նրան ողջունել է Շվեդիայի թագավոր Կառլ16-րդ Գուստավը: Պաշտոնական ողջույնի արարողությունից հետո հնչեցվել են երկու երկրների օրհներգերը: Նախագահ Գյուլի և նրա կնոջ պատվին շվեդական արքան պաշտոնական ընթրիք է կազմակերպելու: «Anadolu» գործակալությունը գրում է, որ արքայական պալատ Գյուլը մտել է հեծյալ պահակախմբի ուղեկցությամբ՝ Գուստավ թագավորի հետ միասին կառքում նստած:
Նախագահ Գյուլը հանդիպել է նաև Շվեդիայի վարչապետ Պիեր Վեստերբերգի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, կառավարության ներկայացուցիչ Ալի Բաբաջանը, թուրքական մեջլիսի պատգամավորներ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply