Ադրբեջանում Facebook-ը պետք է փակվի. ադրբեջանցի պատգամավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 20:29

Այսօր Ադրբեջանում կա “Facebook” անվամբ վտանգ: Ես դա տեսնում եմ և կարծում եմ, որ ընտրությունների ընթացքում տհաճ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, ասել է ադրբեջանական “Անա Վէթէն” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆազաիլ Ագամալըն:
Ըստ պատգամավորի`Ադրբեջանում Facebook-ը հիմնականում ուղղված է իշխանությունների դեմ, հաղորդում է ադրբեջանական “Minval” կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Բաքվում տեղի է ունեցել լայնածավալ ցույց`բանակում մահվան դեպքերի դեմ: Ցույցի մասին կազմակերպիչները տեղեկացրել էին Facebook սոցիալական կայքի միջոցով: Հրավերն ուղարկվել էր 30.000 Facebook-ցիներին:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply