ԱՍԱԼԱ-ի անդամ Լևոն Էքմեքչյանի ընտանիքը Թուրքիայից պահանջել է իրեն տալ վերջինիս դին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 18:50

Թուրքիայի տարածքում ԱՍԱԼԱ-ի մասնակիցներից Լևոն Էքմեքչյանի դին Ֆրանսիա տեղափոխելու պահանջով Էքմեքչյանի ընտանիքը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, հաղորդում է թուրքական “Radikal” լրատվական կայքը:
Էքմեքչյանի էղբայրը՝ Համբարձում Էքմեքչյանը, փաստաբան Էրեն Քեսքինի միջոցով դիմել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարություն՝ հայտնելով, որ տեղեկություն կա, թե 1983 թվականի հունվարի 28-ին Անկարայում մահապատժի ենթարկված Լևոն Էքմեքչյանի դին ամփոփված է Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը։ Էքմեքչյանի ընտանիքը ցանկանում է դին տեղափոխել այլ վայր, թաղել համապատասխան ձևով։
ՆԳ նախարարությունը  դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարության միջազգային իրավունքի և արտաքին հարաբերությունների գլխավոր վարչություն, սակայն այստեղ էլ Էքմեքչյանի ընտանիքի փաստաբանին գրավոր պատասխան են տվել, որ ըստ 2010 թվականի հունվարի 19-ին փոփոխված նոր օրենքի` գերեզմանների և դիակների տեղափոխման հետ կապված հարցերով պետք է դիմել քաղաքապետարաններին։
Էքմեքչյանի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը թուրքական “Anadolu” գործակալությանը հայտնել է, որ առաջիկա օրերին այցելելու է Անկարա և դիմելու է քաղաքապետարան։
Նշենք, որ 1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի “Խրիմյան Հայրիկ” անձնասպան ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը։ Այդ գործողության արդյունքում, ըստ թուրքական թերթի, սպանվել է 8 մարդ, և վիրավորվել` 72-ը: Գործողության ընթացքում ձերբակալվել է վիրավոր Լևոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply