Մակարևիչի համերգը Երևանում «Կիլիկիայի» փրկության համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 21, 2009 14:34

makarevichԵրեկ Մատենադարանի դիմաց բարեագործական համերգ տվեց, Машина времени («Ժամանակի մեքենա») ռոք խմբի հիմնադիր անդամ Անդրեյ Մակարևիչը։ Նա իր համերգով մասնակցում էր «Փրկենք «Կիլիկիան» ակցիային, որի նպատակն է Կիլիկիա նավի պահպանման համար դրամահավաք կազմակերպելը։

Մակարևիչն ասաց, որ «Կիլիկիա» նավը դեռ չէր սկսել իր ճամփորդությունը, երբ ծանոթացավ Եվրոպայի շուրջը նավարկելու` հայերի գաղափարին և որոշեց նավարկել հայկական նավով: «Ցավոք համերգային շրջագայությունները խանգարեցին և ուղևորությանը չմասնակցեցի: Շատ եմ զղջում դրա համար,- ասաց Մակարևիչը,-հիմա նավի փրկության մեջ իմ լուման ունենալով ես կքավեմ մեղքս»:

Մակարևիչը նշում է, որ «Կիլիկիան» ազգային գաղափարի մարմնավորումն է և այն պետք է հպարտությամբ պահպանել:
«Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է «Այաս» հիմնադրամի նախաձեռնությամբ` 13-րդ դարի Կիլիկայի նավերի նմանությամբ և տեխնոլոգիայով: Եվրոպայի շուրջ (եղել է 25 երկրների 62 նավահանգիստներում) նավարկել է 2004-2006թթ: Նավարկությունից հետո, նավն արդեն 3 տարի է չունի հանգրվան. Նավի անձնակազմն առջարկում է կառուցել ծովային թանգարան, բայց բավարար ֆինանսական միջոցներ չունի:

makarevich2Մակարևիը նշում է, որ հայոց անցյալի մարմնավորում Կիլիկիան փրկելու համար պետք է և’ իշխանությունը, և’ հասարակությունը համատեղեն ջանքերը:

Նավի փրկության համար գումարների հավաքագրման սկիզբը դրեց երգիչը` 500 դոլարով գնելով «Կիլիկիայի» 3 նավարկությունների մասին պատմող սկավառակը: Համերգի ընթացքում վաճառվեցին ևս 50 սկավառակներ` նվազագույնը 10 000 դրամ արժողությամբ: Մեկ սկավառակ էլ ձեռք բերեց «Հայաստանի կանաչների միություն»-ը`վճարելով 300 000 դրամ:
Ցանկացողները կկարողանան 10 000 և ավել գումարով ձեռք բերել սկավառակները Պատեֆոն սրճարանից` իրենց լուման ունենալով նավի փրկության գործում:

Սեպտեմբերին «Ժամանակի մեքենա» խումբը Հայաստանում կլինի համերգային ծրագրով: Մակարևիչն ասում է, որ համերգին կներկայացվեն խմբի երկրպագուների կողմից կազմված մոտ 30 լավագույն երգեր:

Ռոք խումբը ստեղծվել է 1969 թվականին և այս տարի տոնում է իր 40 ամյակը: ՈՒնի 400-ից ավել երգեր և մի քանի տասնյակ ալբոմներ:

Դիտվել է 1863 անգամ:
Print Friendly

Leave a Reply