Բաքվում տեղի է ունեցել լայնամաշտաբ բողոքի ցույց (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 17:59

Մարտի 10-ին Բաքվում`Շատրվանների հրապարակում, տեղի է ունեցել լայնամաշտաբ բողոքի ցույց, որն ուղղված է եղել բանակում մահվան դեպքերի դեմ: Ցույցը տևել է մոտ մեկ ժամ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցուքնաբեր գազ, ռետինե գնդակներ և ջրցան մեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը, ցույցի ընթացքում ձերբակալվել է մոտ 60 մարդ: Նրանց թվում եղել են նաև զինվորների ծնողներ: Ձերբակալված ակտիվիստներին ավտոբուսներում ծեծել են և գազով թունավորել:
Ցույցի մոտ 10 մասնակիցներ դատարանի որոշմամբ պետք է վճարեն 400-600 մանաթ տուգանք`չթույլատրված ցույցին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ցույցի պատճառ հանդիսացել է ադրբեջանական բանակում ևս մեկ զինվորի`Սեյմուր Ալլահվերդիևի մահվան դեպքը: Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության`Ալլահվերդիևը ինքնասպան է եղել: Սակայն մահացածի հարազատները չեն հավատում այդ վարկածին:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply