Թուրքիայում նույնասեռականներին “այլասերվածներ” անվանելը դիտարկվում է որպես խոսքի ազատություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 11, 2013 17:15
Ստամբուլի Բաքըրքյոյի դատախազությունը հրաժարվել է ընթացք տալ “Yeni Akit” պարբերականի դեմ ներկայացված բողոքին։ “Yeni Akit”-ը 2012թ.-ի հոկտեմբերի 23-ի հրապարակման մեջ նույնասեռականների նկատմամբ օգտագործել էր “այլասերվածներ” բառը, որից հետո թերթի դեմ մի շարք հասարակական կազմակերպություններ հայց են ներկայացրել, հաղորդում է թուրքական “T24” լրատվական կայքը:
Բաքըրքյոյի դատախազությունը որոշում է կայացրել, որ Yani Akit պարբերականի “Այլասերվածները դպրոց են ներխուժել” հրապարակման մեջ նույնասեռականների համար «այլասերված» բառը օգտագործելը տեղավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ կետով նախատեսված խոսքի ազատության շրջանակներում և հրաժարվել է ընդունել դատական հայցը։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքարկել են այդ որոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
