Մոլորակի ամենահարուստ ֆուտբոլիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 17:37

Ֆրանսիական “Պարի Սեն-Ժերմեն “ ակումբի կողմից հանդես եկող բրիտանացի Դևիդ Բեքհեմը գլխավորում է մոլորակի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը: Նրա կարողությունը գնահատվում է 261 մլն դոլար: Նա առաջ է անցել  “Բարսելոնայի” խաղացող Լեոնել Մեսսիից ու “Ռեալի” Կրիստիանո Ռոնալդոյից: Մեսսիի կարողությունը գնահատվում է 172 մլն դոլար, Ռոնալդոյինը` 167 մլն: 4-րդ հորիզոնականում “Ռեալի” խաղացող Կական է` 99 մլն դոլարով և մոլորակի ամենահարուստ ֆուտբոլիստների հնգյակը եզրափակում է բրազիլական “Ատլետիկո մինեյրոյի” խաղացող Ռոնալդինյոն` 94 մլն-ով:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարողության մեջ հաշվի են առնվել աշխատավարձը, պարգևավճարները, գովազդային պայմանագրերն ու տարբեր ակտիվներ: Սակայն այս ցուցակը կազմած goal.com-ը ֆուտբոլիստների բանկային հաշիվների մասին տեղեկություն չունի, ուստի հնարավոր է, որ նրանց իրական կարողությունը տարբերվի այն թվերից, որոնք մեջբերվում են:

goal.com-ն աշխարհի խոշորագույն ֆուտբոլային կայքերից է, որը նյութեր է հրապարակում 15 լեզուներով և աշխատակիցներ ունի մոլորակի 50 երկրներում:

Անցած տարի France Football-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում Մեսսին էր` 42,9 մլն դոլարով, իսկ Բեքհեմի կարողությունը գնահատվում էր 41 մլն, Ռոնալդոյինը` 38 մլն: Այն ժամանակ ֆուտբոլիստների կարողությունը գնահատված էր ըստ աշխատավարձի ու գովազդներից ստացված եկամտի:

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply