Հայաստանի ձյուդոյիստները Զագրեբում ոչնչով չուրախացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2013 16:51

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվեց պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկության անդրանիկ  մրցաշարը: Այս ստուգատեսում Հայաստանի պատիվը պաշտպանում էին`Շահեն Աբաղյանը (55 կգ), Հարություն Դերմիշյանը (55 կգ), Կամո Օհանյանը (66 կգ) և Ավետիք Գրիգորյանը (73 կգ):

Աբաղյանը գրավեց 5-րդ , Դերմիշյանը` 9-րդ տեղը: Օհանյանը 2 հաղթանակ տարավ և 2 պարտություն կրեց, որից հետո դուրս մնաց պայքարից: Իսկ Գրիգորյանը պարտվեց առաջին գոտեմարտում և դարձավ հանդիսական:

Մրցաշարին մասնակցում էին 29 երկրների 582 ձյուդոիստներ:

Մեր հավաքականի հաջորդ մեկնարկը կլինի մարտի 15-17-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply