Հայ ֆուտբոլիստները փայլում են ռուսական թիմերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2013 16:40

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում փայլուն հանդես եկան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

Ռուսական «Футбол на куличках» կայքը կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և հարձակվող Յուրա Մովսիսյանի անուններն են:

Ահա թե ինչու  է  նրանց տրվել նախապատվությունը:

Արազ Օզբիլիսի մասին .«Օզբիլիսը համարձակորեն իր վրա է վերցնում «Կուբանի» առաջատարի դերը: Ընդ որում` ոչ միայն խաղային, այլև վիճակագրական առումով` դառնալով գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ: «Վոլգայի» հետ հանդիպման ժամանակ էլ Արազը բացեց խաղի հաշիվը, ապա գոլային փոխանցում կատարեց»:

Յուրա Մովսիսյանի մասին. «Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում  հեթտրիկներ հաճախակի չեն գրանցվում: Մինչդեռ, Մովսիսյանն իր նոր թիմի` Մոսկվայի «Սպարտակի» կազմում, առաջին անգամ պաշտոնական խաղի մասնակցելով,  արեց դա գեղեցիկ ոճով: Ընդ որում, մրցակից  «Թերեքն» էլ ամենևին էլ թույլ չէ: Մովսիսյանն արժանիորեն առաջնության  ռմբարկուների ցուցակի առաջատարն է»:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply