Կմեկնարկի հանդբոլիստների Հայաստանի երիտասարդական առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2013 16:19

Մարտի 13-15-ը Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում կանցկացվեն մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության  հանդիպումները: Ստուգատեսը նվիրված է Հայաստանի ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պետական կառույցի հիմնադրման 90-ամյակին: Պայքարի ոլորտ կներգրավվի չորս թիմ:Ուշագրավ է, որ առանձին թիմով հանդես կգա Հայաստանի ուսանողական հավաքականը: Դա կսրի մրցակցությունը:

Ուժերը կչափեն նաև հանդբոլի մասնագիտացված դպրոցի, Վանաձորի, Արցախի ներկայացուցիչները:

Ստորև ներկայացնում ենք առաջնության խաղացանկը:

13.03.2013
13:00 Վանաձոր – ԼՂՀ
14:00 ՀՄԴ – Ուսանողական հավաքական

14.03.2013
12:30 Վանաձոր – Ուսանողական հավաքական
13:30 ԼՂՀ – ՀՄԴ

15.03.2013
11:00 Ուսանողական հավաքական – ԼՂՀ
12:00 Վանաձոր – ՀՄԴ

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply