Լևոն Արոնյանը Հայաստանից մեկնեց Անգլիա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2013 15:53

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարից առաջ ավարտեց եզրափակիչ, երկարատև ուսումնամարզական հավաքը Հայաստանում` Ջերմուկում և Ծաղկաձորում, և իր օգնականների հետ մեկնեց  մրցավայր` Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն:

Մարտի 15-ին սկսվում է մրցաշարը: Վիճակահանության համաձայն, մասնակիցներն աղյուսակում դասավորվել են այսպես.1. Արոնյան, 2. Գելֆանդ, 3. Իվանչուկ, 4. Սվիդլեր, 5. Կրամնիկ, 6. Գրիշչուկ, 7. Ռաջաբով, 8. Կառլսեն

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply