Sony-ի նախկին գործադիր տնօրենը թոշակի կանցնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 15:35

Ճապոնական էլեկտրոնիկայի արտադրության հսկա Sony-ի առաջին օտարերկրացի ղեկավար Հովարդ Ստրինգերը հայտարարել է, որ պատրաստվում է թոշակի անցնել:

Ստրինգերը գործադիր ղեկավարի պաշտոնը լքել էր փետրվարին՝ ստանձնելով ոչ-գործադիր նախագահի պաշտոնը:

Ստրինգերը մասնագիտությամբ լրագրող է  և ԱՄՆ-ում երկար տարիներ աշխատել է CBS հեռուստաընկերությունում որպես հաղորդավար:

Sony-ում նա հաջորդել է Կազուո Հիրաիին: Վերջինիս խոսքերով Հովարդի նվաճումները Sony-ում անթիվ են:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply