Մանդելայի մոտ հիշողության կորուստ է նկատվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 15:31

Բժշկական ստուգումների արդյունքում պարզվել է, որ Նելսոն Մանդելան ապաքինվում է, սակայն նախկին նախագահի հիշողությունն  աստիճանաբար վատանում է, ասել է նրա մտերիմ ընկերը:

Հարավային Աֆրիկայի մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Բիոզը ասել է, որ 94-ամյա Մանդելան լիովին տեղյակ է քաղաքական ընթացիկ անցուդարձից, սակայն նա մոռանում է, որ իր հետ ռասայական խտրականության դեմ պայքարող ակտիվիստ ընկերները մահացել են:

«Ցավոք, նա հաճախ մոռանում է, որ նրա մի քանի ընկերներն  այլևս չկան: Երբ նրան ասում են, որ Սիսուլուն և մյուս ընկերները մահացած են, նա հարցական հայացքով մեզ է նայում», -ասել է Բիզոսը Eyewitness News-ի հետ հարցազրույցում:

Բիզոսը, ով Մանդելայի ընկերն է 1940-ականներից,  նրան    այցելել  է 10 օր առաջ: Նրա կարծիքով ընկերը իրեն լավ է զգում:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply