Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի կրկին հանդիպելու պաշտոնական հրավերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2013 15:37

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մարտի 10-ին զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար, սակայն մերժում է ստացել: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Արզումանյանը պատասխանել է.

«Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:

Դիտվել է 2045 անգամ:
Print Friendly

Leave a Reply