Հորդանանի սիրիացի փախստականների ճամբարում տեղի ունեցած հրդեհից սիրիացի է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 14:54

Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին սիրիացի փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է սիրիացի 40-ամյա մի տղամարդ, իսկ նրա երկու երեխաները ծանր վիրավորվել են:

Ըստ կառավարության սիրիացի փախստականների հարցերով պատասխանատուի`  յոթ և 12 տարեկան երեխաները ծանր այրվածքներ են ստացել շաբաթ օրը Զաաթարիի վրաններից մեկում բռնկված հրդեհից:

Պաշտոնյան The Associated Press-ին հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականցնում հրդեհի պատճառները պարզելու համար:

Ավելի վաղ՝ այս ուրբաթ, փախստականների ճամբարում բռնկված հրդեհից այրվել էին 20 վրաններ՝ այդ թվում և այդտեղ տեղակայված փոքր խանութները: Ըստ տեղեկությունների` հրդեհի պատճառ էին հանդիսացել գազի բալոնները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու համար:

Հորդանանը հայտնում է, որ իր երկրի տարածքում կա 425,000 սիրիացի փախստական:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply