Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիևը պաշտպանության նախարարի հետ գտնվում է երկրի հարավում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2010 2:10

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիևը գտնվում է իր հարավային նստավայրում` Օշ քաղաքում. այս մասին հայտնում է ղրղզական Kabar լրատվական գործակալությունը

«Ղրղզստանի նախագահը և պաշտպանության նախարարը մեկնել են Օշ. ներկա պահին նրանք գտնվում են հարավային նստավայրում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ղրղզստանում չորեքշաբթի զանգվածային հակակառավարական բողոքներ են սկսվել. միայն մայրաքաղաք Բիշկեքում պաշտոնական (նախնական) տվյալներով 47 մարդ է զոհվել:

Ընդդիմությունը Ղրղզստանի ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում հաղորդել էր, որ իշխանությունն ամբողջությամբ անցել է ժողովրդի ձեռքը, իսկ նախագահ Բաքիևը լքել Բիշկեքը անհայտ ուղղությամբ:

France-Presse գործակալությունը «Մանաս» օդանավակայանի իր գործընկերոջ հաղորդագրությանը հղում անելով, նշել էր, որ զանգածային անկարգություններից հետո Բաքիևը մի քանի մարդու ուղեկցությամբ փոքր ինքնաթիռով մեկնել է Բիշկեքից:

ԶԼՄ-ներում արդեն տեղեկություն է շրջանառվում, թե Բաքիևի ընտանիքի անդամները, և հնարավոր է` նա ևս, արդեն մեկնել են Ալմա-Աթա: Սակայն, Ղազախստանի ԱԳՆ-ը չի հաստատել այդ տեղեկությունը:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply