Ուսումնական հրդեհ` մանկավարժական համալսարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 14:44

Մարտի 12-ին, ժամը 13.00-ին ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում (հասցե` Ալեք Մանուկյան 13) կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Ուսումնավարժության նպատակներն են.

–     բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց հմտությունները.

–     կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.

–     գործնականում ստուգել համալսարանի ՔՊ պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.

–     կատարելագործել արտակարգ պատահարներին արձագանքող ուժերի համագործակցությունը։

Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի նախարարության վթարային ծառայության, «Երևան-գազ» և «Երևանջուր» ՓԲ ընկերությունների, ինչպես նաև մանկավարժական համալսարանի աշխատակիցներ։

 Մտահղացման համաձայն` մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք։ Կա պայմանական 6 տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, և անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող դասախոսական կազմին և 1200-ից ավելի ուսանողներին։    

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply