ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը առնչություն ունի Աֆղանստանի Ֆարահ նահանգում խաղաղ բնակչության մահվան հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2009 14:09

Ամերիկացի զինվորականները պաշտոնապես ընդունել են, որ առնչություն ունեն Աֆղանստանի Ֆարահ նահանգում խաղաղ ժողովրդի մահվան հետ: Աֆղանստանում իրականացված գործողությունների պատասխանատու ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը ուրբաթ օրը հրապարակել է հաշվետվություն, որում ընդունել է զինվորների սխալ գործողությունը:

Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի` Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում մայիսի 4-ին ավիացիայի հասցրած հարվածից, տարբեր տվյալների համաձայն, մահացել է 140 մարդ և վիրավորվել է 25-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ հաշվետվության համար տեղեկատվությունը ստացվել է տարբեր աղբյուրներից, և հայտարարել, որ ռազմական գործողությունների արդյունքում մահացել է 26 քաղաքացի:

Օրերս Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսն այդ պատահարի մասին խոսել է ճեպազրույցի ժամանակ և կոչ արել զինվորներին ավելի շատ ուշադրություն դարձնել խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply