Ութամյա տղան իր մահացած նախնիների խնդրանքով ամուսնացել է 61-ամյա կոնջ հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 14:24

Ութամյա տղան ամուսնացել է 61 տարեկան կնոջ հետ, քանի որ իր պապիկի ուրվականը հորդորել նրան այդպես վարվել:

Սանել Մասիլելան ամուսնացել է արդեն ամուսնացած, հինգ երեխաների մայր Հելեն Շաբանգուի հետ:

Հարավային Աֆրիկացի տղան հայտնել է, որ իր նախնիներն են իրեն այդ քայլին մղել, իսկ նրա ընտանիքը, վախենալով երկնային անեծքից, անմիջապես հարսանեկան արարողություն է կազմակերպել:

Նրանք 500 ֆունտ ստեռլինգ են վճարել հարսանցուին և ևս 1000 ֆունտ ստեռլինգ՝ արարողության այլ ծախսերի համար, որը կազմակերպվել է ընդամենը երկու ամսում:

Ընտանիքի հինգ երեխաներից ամենփոքրը հանդիսացող Սանելը և նրա հարսնացուն 100 հյուրերի ներկայությամբ մատանիներ են փոխանակել:

Այս արարողությունը ցնցել է տեղի բնակչությանը, սակայն տղայի ընտանիքը հայտնել է, որ այն պարզապես ծես է, այլ ոչ օրինական ամուսնություն:

Սանելի 46-ամյա մայրը նշել է, որ նման դեպք իրենց ընտանիքում առաջին անգամ է տեղի ունենում,  և քանի որ Սանելը կրում է իր պապիկի անունը, որը հարսանեկան արարողությամբ չի ամուսնացել, իսկ պապիկը խնդրել է նրան ամուսնանալ, ուստի իրենք չեն ցանկացել նեղացնել իրենց նախնիներին: Կնոջ տեղեկություններով՝ Սանելը ընտրել է Հելենին, քանի որ հավանում է նրան:

Սանելը և իր հարսնացուն ամուսնական վկայական չեն ստորագրել և ստիպված չեն ապրել միասին: Այդ արարողությունից հետո նրանք երկուսն էլ կվերադառնան իրենց տները և կապրեն սովորական կյանքով:

Այնուամանայնիվ՝ Սանելը նշել է, որ ինքը կվերադառնա դպրոց և լավ կսովորի, իսկ երբ մեծանա, պատշաճ կերպով կամուսնանա իրեն հասակակից աղջկա հետ:

Հելենը, որի երեխաները 27-37 տարեկան են, նույնպես ուրախ է   ամուսնությամբ և հայտնել է, որ ինքը երջանիկ է նախնիներին ուրախացրելու համար:

Հելենի 65-ամյա ամուսինը հայտնել է, որ ինքը և իրենց երեխաները ևս ուրախ են: «Մենք ոչ մի խնդիր չունենք՝ չնայած համայնքի որոշ անդամներ ցնցված են այս կապակցությամբ»,- ասել է նա:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply