Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 14:00

Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից  մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն:
Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել  վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հարվածողի ինքնությունը պարզվել է՝ 1983 թ. ծնված Հարություն Ս.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply