14-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազի արտահոսքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 11, 2013 13:05
Մարտի 10-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վարսեր գյուղի 14-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացաց շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 737 անգամ:





Facebook
Tweet This