Ճապոնիա. ավերիչ աղետից 2 տարի անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 12:53

Ծագող արևի երկիրն այսօր նշում է  հզոր երկրաշարժի ու ցունամիի տարելիցը. 2 տարի առաջ այն հանգեցրեց բազմաթիվ ավերածությունների ու զոհերի: Երկրաշարժն ըստ Ռիխտերի սանդղակի 9 բալ  էր:  Ողբերգությունը Ճապոնիայի պատմության ամենաահավոր աղետներից մեկը դարձավ,  ավելի քան 19 հազար մարդ զոհվեց:

Չնայած վերականգման աշխատանքները սկսվեցին անմիջապես, սակայն մինչ օրս Ճապոնիայի իշխանությունները չկարողացան  բնակարանով ապահովել 300 հազար քաղաքացու, որոնք երկրաշարժի պատճառով  անօթևան էին դարձել: Միայն այս տարում կառավարությունը մտադիր է ծախսել 25 տրիլիոն իեն (262 մլրդ  ԱՄՆ դոլար)  աղետի հետևանքների վերացման նպատակով:

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply