ԱՄՆ ընկերություններն իրենց գումարները նախընտրում են պահել օֆշորային գոտիներում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 11, 2013 11:50
Ամերիկյան ընկերությունները իրենց եկամուտների մեծամասնությունը պահում են արտերկրում՝ հարկային առավել բարենպաստ պայմաններում:
Wall Street Journal-ի երկուշաբթի լույս տեսած զեկույցի համաձայն՝ 2012թ-ին ամերիկյան 60 մեծ ընկերությունների օֆշորային գոտում պահվող եկամուտները կազմում էին շուրջ 166 միլիարդ դոլար: Այսպիսով ընկերություններն իրենց եկամտի 40 տոկոսը ազատել են ամերիկյան հարկերից:
Վերլուծության համար ընտրված 60 ընկերություններից յուրաքանչյուրը օֆշորային գոտում ուներ նվազագույնը 5 միլիարդ դոլար 2011-ի տվյալներով:
Զեկույցում նշվում էր, որ սա ԱՄՆ-ի հարկային օրենքների հետևանք է, համաձայն որոնց ընկերությունները կարող են չվճարել արտերկրի մասնաճյուղերից ստացած եկամուտների հարկերը, եթե եկամուտը չի տեղափոխվում ԱՄՆ:






Facebook
Tweet This
Email This Post
