Կարդինալները վերջին բանակցություններն են վարում նախքան Պապի ընտրությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 11:42

Երկուշաբթի կարդինալենրը կմասնակցեն վերջին հանդիպումներին նախքան նոր պապի ընտրության գործընթացին անցնելը:

Երեքշաբթի օրը մեկնարկած կոնկլավում 115 կարդինալներից կառաջադրվի այն թեկնածուն, ով կզբաղեցնի Հռոմի Պապի պաշտոնը:

Վատիկանը տեղեկացրել է, որ դեռևս չկան հստակ ֆավորիտներ, սակայն հայտնում է երեք առաջատարի անունները: Նրանք են Սաո Պաուլոյի արքեպիսկոպոս Օդիլո Շերերը, Միլանի արքեպիսկոպոսության առաջնորդ Անգելո Սկոլան  և Վատիկանի ավագ աշխատակից, կանադացի Մարկ Աուելլեթը:

Նորընտիր Պապը կհաջորդի նախորդ ամիս հրաժարական ներկայացրած Բենեդիկտ 16-ին և կդառնա աշխարհի շուրջ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդը:

266-րդ հովվապետի ընտրությունը կսկսվի երեքշաբթի:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply