Հրդեհ փրփրապլաստի արտադրամասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 10:52

Մարտի 10-ին, ժամը 12.03-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր-Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող փրփրապլաստի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:

Արտադրամասից այրվել է 700 քմ հատված` գույքով:

Զոհեր և վիրավորներ չկան:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply