Գավառում ավտոբուս է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 10:44

Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվել է «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply