Գավառ-Նորատուս ճանապարհին մեքենա էր արգելափակվել ձնակույտի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 10:36

Մարտի 11-ին, ժամը 05.00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ռ. Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 21 ՕՍ 242 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply