Հնդիկ ուսանողուհուն բռնաբարողներից մեկը բանտում կախվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 10:27

Հնդիկ ուսանողուհուն բռնաբարողներից մեկը` ավտոբուսի վարորդ Ռամ Սինգհը, կախվել է Տիհար բանտում, սեփական հագուստի օգնությամբ: Բարձրաստիճան ոստիկանի խոսքով, Սինգհը ինքնասպան է եղել մարտի 11-ին, առավոտյան 5:15-ին: Բանտում փորձել են նրան փրկել, սակայն չեն կարողացել: Մեղադրյալի մարմինը տեղափոխել են պետական հիվանդանոց, նրա եղբորը, որը նույնպես գործով մեղավոր է,  արդեն հայտնել են նրա մահվան մասին: Սինգհի փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալին բանտում սպանել են: Նրա կարծիքով, դրա պատճառը ոստիկանների գործողություններն են: Ավելի վաղ փաստաբանները հայտնել էին, որ իրենց պաշտպանյալներին բանտում կտտանքների են ենթարկում:

Սինգհը 23-ամյա հրդնկուհու բռնաբարության գործով գլխավոր մեղադրյալն էր: Նրան և  մեղսակից չափահաս ևս 4  հնդիկի ներկայացվել էր բռնաբարության, սպանության ու առևանգման մեղադրանք: Նրանց սպառնում է մահապատիժ: Դատը հատուկ արագացված ռեժիմով է կատարվում, սակայն երբ կկայացվի դատավճիռը, հայտնի չէ: Դատալսումների ընդմիջումներին մեղադրյալներին պահում են  խիստ հսկողության տակ, Տիհար բանտի տարբեր շենքերում:

6-րդ մեղադրյալը 17 տարեկան անչափահաս երիտասարդ է: Տարիքի բերումով նա ընդամենը 3 տարվա ազատազրկան  կարող է դատապարտվել:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply