Կապրիլեսը համաձայն է առաջադրել թեկնածությունը Վենեսուելայի նախագահի պաշտոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 10:06

Միրանդի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը համաձայնել է ընդդիմության կողմից իր թեկանծությունն առաջադրել Վենեսուելայի նախագահի պաշտոնում, հայտնում է  Ֆրանսպրես գործակալությունը:

Վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են ապրիլի 14-ին, իսկ Կապրիլեսի առաջադրվելու մտադրության մասին հայտնի է դարձել մարտի 7-ին:

2012-ին Կապրիլեսն արդեն մասնակցել է նախագահական մրցապայքարին, սակայն այն ժամանակ նա զիջեց իր մրցակից Չավեսին, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցնում էր վերջին 14 տարին:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply