3-ամյա ամերիկացին որոշել է իր մազերը նվիրաբերել անմազներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 7:18

Ֆլորիդայի 3-ամյա բնակիչը որոշել է իր մազերը նվիրաբերել մազ չունեցող երեխաներին: Համացանցում տեղադրված  տեսանյութում տղան պատմում է իր որոշման մասին:

3-ամյա Ջոզեֆն իր մայրիկի հետ բացատրում է, որ ցանկանում է իր մազերը տալ մի ինչ-որ աղջկա, “որպեսզի նա իրեն գեղեցիկ  զգա”: Տղան, սակայն, նշում է, որ կցանկանար, որ իր մազերը կտրեր սուպերհերոս Թոնի Սթարքը, որն ավելի հայտնի է Երկաթյա մարդ անվամբ: Տեսանյութը ներբեռնել է մայրը ու մակագրել, որ իր որդու մազերը կփոխանցվեն ոչ առևտրային Locks of Love (“Սիրո վարսեր”) կազմակերպությանը, որը կեղծամներ է պատրաստում բժշկական պրոցեդուրայից հետո մազերը կորցրած երեխաների համար:

Երեխայի համար Թոնի Սթարքի կատարմամբ կտրվածքն իսկական նվեր կլինի ծննդյան օրվա կապակցությամբ, որը նշում է հունիսին: Հայտարարության մեջ չի ասվում` պատրաստ է երեխան նվիրաբերել իր մազերը, եթե  մեկ ուրիշ վարսավիր լինի Թոնի Սթարքի փոխարեն: Տեսանյութը դեռևս 1600 դիտում է ունեցել:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply