Մահացել է Շվեդիայի արքայադուստրը.նրա սիրավեպը մտել է պատմության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 6:07

Շվեդիայի թագուհի Լիլիանը, որի բազմամյա սիրային պատմությունն արքայազն Բերտիլ Շվեդացու հետ ժամանակի ամենահայտնի սիրավեպերից մեկն է դարձել, մահացել է 97 տարեկանում:

Բրիտանիայում ծնված Լիլիան Մեյ Դևիսը ամուսնացած էր Այվան Քրեյգի հետ, երբ 1943-ին ծանոթացավ Բերտիլ Շվեդացու հետ:

Տասնյակ տարիներ նրանց սիրավեպը գաղտնի էր պահվում` արքայազնի`ոչ հայտնի ծագմամբ, ամուսնալուծված կնոջ հետ ամուսնության պատճառով  գահը ժառանգելու իրավունքը կորցնելու երկյուղից: Եվ միայն 1976-ին նրանք կարողացան ամուսնանալ:

Արքայազն Բերտիլը մահացավ 1997-ին: Դրանից հետո Լիլիանն էր Շվեդիան ներկայացնում որպես թագավորական ընտանիքի անդամ:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply