Փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 10, 2013 21:38

Մարտի 10-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply