Առաջնությունում պայքարը սրվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2013 17:51

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրը:

«Միկան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի»  նկատմամբ, իսկ  «Ուլիսը» տանը 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»:

Ետնապահները` «Արարատն» ու «Բանանցը», չկարողացան բարելավել դիրքը: Երկու թիմերն ունեն 24-ական միավոր: Իսկ ահա, «Միկան», հավաքելով 69 միավոր, հավասարվեց  աղյուսակը գլխավորող  «Շիրակին»: Առաջնությունում պայքարը սրվում է:  «Ուլիսը»  վաստակած 35 միավորով 6-րդ տեղում է:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա» – «Բանանց»՝ 2:0

Սեմյոն Մուրադյան, 67, 81

«Ուլիս» – «Արարատ»՝ 1:0

Արսեն Բալաբեկյան, 6

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply