Յուրա Մովսիսյանի ֆանտաստիկ նորամուտը «Սպարտակի» կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2013 16:02

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության պաշտոնական խաղում ֆանտաստիկ նորամուտ նշեց իր նոր թիմի` Մոսկվայի  «Սպարտակի» կազմում:

Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում  «Սպարտակը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Գրոզնիի «Թերեքի» նկատմամբ: Ուշագրավ է, որ Մովսիսյանը դարձավ հեթտրիկի հեղինակ: Նա երեք գնդակ խփեց մրցակցի դարպասը և դրանք մեկը մյուսից գեղեցիկ էին:

25-ամյա ֆուտբոլիստը, կատարելով իր գործը, 82-րդ րոպեին  հեռացավ խաղադաշտից: Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 12 գնդակ է խփել և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հանդիպումից հետո Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակը» միավորների իր պաշարը հասցրեց 35-ի և 4-րդ տեղում է , «Թերեքը» 32 միավորով 7-րդն է։

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Թերեք»՝ 3:1

Յուրա Մովսիսյան, 2, 29, 76 – Մաուրիսիո, 78

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply