Պակիստանում ամբոխը այրել է քրիստոնյաների տները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2013 22:37
Շաբաթ օրը Պակիստանի Լահոր քաղաքում հարյուրավոր արևելյան պակիստանցիներ կողոպտել և այրել են հարևան տասնյակ քրիստոնյաների տներ, երբ լուրեր են տարածվել, որ մի քրիստոնյա անարգել է մահմեդականության մարգարեին:
Կրոնական անարգանքը Պակիստանում ծանր հանցանք է համարվում և դրա համար մահապատիժ է հասնում, սակայն լինում են դեպքեր, երբ կոպիտ խախտում կատարած բնակիչները նույնացվում են Մուհամեդ մարգարեին հասցված վիրավորանքի հետ: Պակիստանում սունի մահմեդականները մեծամասնություն են կազմում, իսկ այլ կրոնի ներկայացուցիչները՝ այդ թվում փոքրաքանակ քրիստոնյաները, հաճախ նրանց կողմից դիտարկվում են որպես կասկածելի:






Facebook
Tweet This
Email This Post
