Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերականգնման փուլում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2010 21:08

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց Կառավարությանը, ցանկանալով ստանալ դրանց պատասխանաը:

«Ես ուզում եմ հասկանալ, թե կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով,- ասաց Մինասյանը,- ինչպիսի՞ ցուցանիշներով է այն բնութագրվում, կառավարությունը ներկայումս ինչպե՞ս է կարողանում հաղթահարել այն, և այդ ինչպե՞ս է կառավարությունը ներկայացնում, թե ճգնաժամը հաղթահարվել է և ինչպե՞ս է անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա»։
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ տնտեսական ճգնաժամը բնութագրվում է մակրոտնտեսական ցուցանիշների կտրուկ նվազմամբ, սոցիալական խիստ լարվածությամբ և տնտեսության մեջ կառուցվածքային լուրջ խնդիրների առկայությամբ:

«2009-թ. ճգնաժամային տարի էր, որի նվազագույն պիկը մենք արձանագրեցինք հունիսին, որից հետո անկումը կանգնեց,- ասաց ֆինանսների նախարարը,- այժմ մենք մտնում ենք տնտեսական վերականգնման փուլ: Դա կտևի մոտ 1,5 տարի, որի ընթացքում մենք կկարողանանք հասնել մակրոտնտեսական այն ցուցանիշներին, որն ունեինք մինչև ճգնաժամը»:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply