Մանկապարտեզի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից իր արյունը դասարան տանելու և երեխաներին այն համտեսել թույլ տալու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 21:41

Հնարավոր է, որ տասնյակ նորվեգացի մանկապարտեզի երեխաներ համտեսել են իրենց ուսուցչի արյունը, որը դաստիարակը փոքրիկ անոթի մեջ բերել էր իր հետ:
Ըստ տեղեկությունների ուսուցիչը, որի անունը չի հրապարակվել, խնդրել է բուժքրոջը իրեն տրամադրել իր սեփական արյունով լցված անոթ մանկապարտեզ տանելու համար:
Մանկապարտեզի տնօրենը հայտնում է, որ նա արյունը տվել է երեխաներին, որպեսզի նրանք այն ուսումնասիրեն, այնուհետև երեխաները հարցրել են, թե ինչպես կարող են դրան ձեռք տալ, իսկ ուսուցիչը իր մատ մտցրել է անոթի մեջ և դրել իր բերանի մեջ, որից հետո երեխաները կրկնել են նրա արարքը:
Տնօրենի խոսքերով դասարանում կան տասնյակ երեխաներ, որոնց ծնողները պարզապես ցնցված են:
Ըստ տվյալների ուսուցչի արյունը տարվել է ՁԻԱՀ-ի և Հեպատիտ B-ի հետազոտության, սակայն դեռևս դրանց արդյունքները պարզ չեն: Ամեն դեպքում պատկան մարմինները այս վարակների փոխանցման հավանականությունը շատ ցածր են գնահատում:
Ուսուցիչը հեռացվել է աշխատանքից:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply