Եգիպտոսի դատարանը հաստատել է 21 ֆուտբոլային երկրպագուներին տրված մահվան դատավճիռը,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 21:35

Կահիրեի Ալ-Ահլի ակումբի երկրպագուները կրկին հարձակվել են Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա և հրդեհել այն: Երկրպագուներին զայրացրել է այն փաստը, որ դատարանը արդարացրել է անցած տարի Պորտ Սաիդում կատարված դեպքերին մասնակցած ինը ոստիկաններից յոթին:
Ըստ պետական լրատվական գործակալության՝ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ջիհադականների հնարավոր հարձակման հետ:
Այս շաբաթվա ընթացքում Պորտ Սայիդում տեղի ունեցող անկարգությունների արդյունքում առնվազն ութ մարդ է զոհվել՝ այդ թվում երեք ոստիկան:
Այսօր առավոտյան քաղաքի դատարանը հաստատեց 74 զոհ և 1000 վիրավոր ելքով անկարգություններին մասնակցած 21 ֆուտբոլային երկրպագուներին մահվան դատապարտելու որոշումը: Դատարանը նաև երկու ոստիկանի դատապարտել է 15 տարվա ազատազրկման, իսկ մյուս յոթին արդարացրել է, հինգ մարդ ևս դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ 28ը՝ արդարացվել: Մնացած մեղադրյալները դատապարտվել են կարճաժամկետ բանտարկության՝ մեկից մինչև 15 տարի ժամանակով:
Քաղաքի նախկին անվտանգության պետը ևս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Մահվան դատապարտվածները՝ հիմնականում Ալ-Մասրի ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են և կախաղան կբարձրացվեն:
Պորտ Սաիդի բազմաթիվ բնակիչներ իրենց դժգոհությունն են հայտնել այս դատավճռի կապակցությամբ՝ այն համարելով անարդար և քաղաքականացված:
Քաղաքի ֆուտբոլային երկրպագուների կարծիքով իշխանությունները բարեհաճ են Ալ-Ահլիի երկրպագուների նկատմամբ, որը համարվում է Եգիպտոսի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբը:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply