Սիրիացի փախստականների ճամբարում գազի հսկայական պայթյուն է տեղի ունեցել,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 20:03

Այսօր Հորդանանի սիրիական փախստականների ճամբարում գազի պայթյուն է տեղի ունեցել:
Կառավարության տվյալներով պայթյունից տուժել է 35 վրան, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեկտեմբերին հրապարակված ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում, Իրաքում և Եգիպտոսում միասին վերցրած կան մեկ միլիոն սիրիացի փախստականներ:
Դեկտեմբերից հետո նրանց թիվը աճել է ևս 7000-ով:
Կան նաև Հարյուր հազարավոր սիրիացիներ, ովքեր դուրս են եկել Սիրիայից, սակայն չեն գրանցվել ՄԱԿ-ի փախստականների գործակալությունում:
Սիրիացի փախստականների մեծ մասը բնակվում է վրաններում: Հորդանանի ամենամեծ փախստականների ճամբարը գտնվում է Զաթարիում, որտեղ ապաստանել են ավելի քան 120,000 փախստականներ:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply