Մահմուդ Ահմադինեջաթը համբուրել է Ուգո Չավեսի դագաղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:52

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը մեկնել էր Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս մասնակցելու համար Ուգո Չավեսի թաղման արարողությանը: Ահմադինեջաթը, համբուրելով Չավեսի դագաղը, իր վերջին հրաժեշտն է տվել նրան՝ արժանանալով ներկաների բարձր ծափահարություններին: Հայտնի է, որ Իրանի նախագահը անձնական մտերմություն ուներ Չավեսի հետ:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Չավեսի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել զինվորական ակադեմիայում, որին մասնակցել են Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, ինչպես նաև աշխարհի 55 երկրիերի նախագահներ և ներկայացուցիչներ: Նշենք, որ Մեքսիկայում Իրանի նախկին դեսպանը հայտարարել էր, որ Չավեսին թունավորել են, իսկ Ահմադինեջաթն էլ իր հերթին կասկածելի էր համարել նրա մահը:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply