Աշխարհի ամենալավ աշխատանքն եք ուզում` դիմեք…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:44

Աշխարհի ամենալավ  6 աշխատանքների պաշտոնապես  թափուր հայտարարված տեղերի   համար  առաջին 72 ժամվա ընթացքում 30 վայրկյանանոց տեսահոլովակի տեսքով դիմում է ներկայացրել 130 մարդ` 140 երկրներից: Ավստրալական «Working Holiday Visa Maker Programme» ծրագրի շրջանակներում այդ աշխատանքներն են`Քվինսլենդի պարկի պահակ, համեղ ուտելիքների մասնագետ Արևմտյան Ավստրալիայում, գլխավոր ծաղրածու` Սիդնեյում, լուսանկարիչ` Մելբուռնում, վայրի բնության մասնագետ Կենգուրու կղզում և Հյուսիսային Տարածքում արկածներ որոնող: Բացի աշխարհը տեսնելու ու հսկայական փորձ կուտակելու հնարավորությունից, թափուր տեղերը նաև լավ պարգևավճարներ են խոստանում.այն երջանիկները, ում կհաջողվի համագործակցության պայմանագիր կնքել, կստանա 100 հազար դոլար` 6 ամսվա աշխատանքի համար: Դիմողները պետք է լինեն երիտասարդ, ակտիվ տղամարդիկ ու կանայք: Դիմումները պետք է  ներկայացնել մինչև ապրիլի 10-ը www.facebook.com/australianworkingholiday   կամ  www.australia.com/bestjobs  կայքերում:

 

 

 

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply