Forbes-ի ցուցակում հայտվել է 3 ադրբեջանցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:34

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հարուստ մարդկանց հերթական ցուցակը: Ցուցակը գլխավորում է մեքսիկացի Կարլոս Սլիմը: Վերջինիս հարստություը կազմում է 73 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում 57-ամյա Բիլ Գոյթսն է: Նրա հարստությունը 67 միլիարդ դոլար է:

2013թ.-ի Forbes-ի ցուցակում տեղ է գտել 1.426 մարդ: Նախորդ տարվա հետ համեմատությամբ միլիարդատերերի թիվը ավելացել է 210-ով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը, այդ ցուցակում տեղ են գտել նաև 3 ադրբեջանցի:

Ադրբեջանցի միլիարդատեր, “Lukoil” նավթային ընկերության նախագահ Վագիթ Ալեքփերովը զբաղեցնում է 55-րդ տեղը: Նրա կապիտալը 14.8 միլիարդ է:

Ագաս Ագալարովի հարստությունը գնահատվում է 1.8 միլիարդ դոլար: Նա զբաղեցնում է 821-րդ տեղը:

“Palmalı” ընկերության սեփականատեր, ադրբեջանցի գործարար Մուբարիզ Գուրբանօղլուն զբաղեցնում է 1.175-րդ տեղը: Վերջինիս հարստությունը կազմում է 1.2 միլիարդ դոլար:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply