Ադրբեջանում 15-ամյա աղջնակը ինքնահրկիզվել է`իր բողոքի ձայնը արտահայտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:29

15-ամյա ադրբեջանցի աղջիկը ի նշան բողոքի ինքնահրկիզվել է: Մարտի 7-ին Ալմազ Քերիմլին փորձել է կյանքին վերջ տալ Գյանջա քաղաքում (պատմական Հայաստանի Գանձակ քաղաքը), որտեղ փախստականի կարգավիճակով (ղարաբաղյան պատերազմից հետո) բնակվում է իր ընտանիքի հետ, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Ինքնահրկիզման պատճառ է հանդիսացել հողատարածքը, որն աղջկա ընտանքիը ձեռք էր բերել 1996թ:  2008թ. այդ  հողատարածքը վերաձևակերպվել էր Գյանջայի վարչական-տնտեսական դատարանի նախագահի անունով: Աղջկա ընտանիքը բողոքել էր տարբեր կառույցներ, և ի վերջո երկարատև քաշկշուկներից հետո` 2012թ., դատարանի որոշմամբ հողատարածքը վերադարձվել էր փախստական ընտանիքին: Սակայն մի խումբ ոստիկաններ, Գյանջայի ղեկավարի հրահանգով, եկել էին նրանց տուն ու փորձել էին բռնի ուժով վտարել նրանց հողատարածքից: Ընտանիքի անդամները ներկայացրել էին դատարանի որշումը, իրավապահները դրան  ուշադրություն չէին դարձրել: Եվ այդ ժամանակ 15-ամյա աղջիկը սպառնացել էր ինքահրկիզվել: Ոստիկանը, ի պատասախան, նրան կրակայրիչ է տվել: Աղջիկը րոպեներ անց բենզինը լցրել էր վրան ու վառել կրակայրիչը:

Ներկաները կարողացել են կրակը մարել, սակայն դեռահասը տարբեր աստիճանի այրվածքներ էր ստացել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply