Աղջիկը ողջ աշխարհով մեկ իր նմանակին է փնտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 19:21

Լոնդոնցի լրագրող Սոֆի Ռոբեհմեդը մեկուկես տարի  ակտիվ որոնումների մեջ է. նա փնտրում է իր նմանին: Նա ակցիան սկսել է 2011-ի նոյեմբերի 17-ին: Գաղափարը սկզբում դիտարկվում էր որպես սոցիալական մի փորձարկում, որը շուտով  գլխովին կլանեց կնոջ ուշադրությունը:

Առաջին քայլը բլոգի ստեղծումն է եղել, որտեղ Սոֆին նկարագրում էր իր գաղափարի հիմնական նպատակներն ու  կանոնները: Ի տարբերություն նման այլ նախագծերի որտեղ օգտատերերի ուշադրությանն են ներկայացնում ճանաչված մարդկանց նման արտաքինով անձանց լուսանկարներ`այս  ակցիայում լրագրողն իրեն նման մարդկանց է փնտրում:

Նախագիծը հայտնի է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Հնդկաստանից նրան են ուղարկել դերասանուհի Սոնամ Կապուրի լուսանկարը, որը նույնպես ինտերնետ օգտատերերի կարծիքով, նման է Ռոբեհմեդին:

Կինն այցելել է բոլոր ինտերնետ ռեսուրսները, որոնք առաջարկում են դեմքերի ճանաչման ծառայություններ, այդ թվում` տեխնիկայի վերջին ձեռքբերման ` Aurora ընկերությանը, որը թողարկում է ծրագրային հատուկ ապահովում ոստիկանության ու սահմանապահների համար: Այդ սարքավորումը հսկայական քանակով լուսանկարներ տրամադրեց, որոնցում Սոֆիի նման կանայք են, սակայն բացարձակ  նմանությամբ ոչ ոք չկար:

Ընկերությունում Սոֆիին խոստացել են, որ շատ շուտով կթողարկվի մի համակարգ, որը կարող է դեմքեր որոնել ցանցային բազաներում: Հնարավոր է , որ դա Սոֆիի կրկնակին գտնելու շանսերը խիստ մեծացնի:

 

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply