Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողները պատմել են իրենց տպավորությունների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 9, 2013 19:00

«Հրանտ Դինք» հիմնադրամի և «Heinrich Böll Stiftung» միության նախաձեռնությամբ կազմակերպված «Թուրքիա-Հայաստան լրագրողական երկխոսություն» ծրագրի 5-րդ փուլի շրջանակներում «CNN Türk», «Habertürk», «NTV», «Milliyet», «Radikal», «Star Gazete» և «Zaman» թուրքական առաջատար լրատվամիջոցներից յոթ լրագրող, ինչպես նաև «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը փետրվարի վերջին մեկ շաբաթով եղան Հայաստանում: Նրանք տեղում հետևեցին ՀՀ նախագահական ընտրություններին, հանդիպումներ ունեցած Ազգային ժողովում և Արտգործ նախարարությունում, ինչպես նաև հնարավորություն ունեցան զրուցելու երիտասարդ համալսարանականների հետ:
Ահա թուրքական լրատվամիջոցների արտաքին լրատվության պատասխանատուները այցելել են «Ակօսի» խմբագրատուն և կիսվել հայաստանյան այցից ստացած իրենց տպավորություններով: Լրագրողները նշել են երկու երկրների միջև փակ սահմանների վերաբերյալ իրենց անհանգստության մասին: Մասնավորապես «CNN Türk»-ից Սերգյուլ Թաշդեմիրը պատմել է, որ իր համար ամենատպավորիչը եղել է ուսանողների հետ հանդիպումը: «Այդ ուսանողները մինչ մեր հանդիպումը առաջ երբեք որևէ թուրքի հետ չէին հանդիպել: Շատ կարևոր է, որ ուսանողները կարողանան մեզ հասկանալ: Կարևոր են նաև երկու երկրների միջև ուսանողական փոխանակման ծրագրերը»,-նշել է Թաշդեմիրը:
Լրագրողները համոզմունք են հայտնել, որ փակ սահմանների պատճառով երկու հարևան ժողովուրդ շատ հարցերում իրարից անտեղյակ են ապրում: Թուրքական «Milliyet»-ից Գյուլսին Հարմանը նշել է. «Մեր հարաբերությունները զգացմունքային կողմ էլ ունեն՝ փակ սահմանը և 1915 թվականին տեղի ունեցածը…Այսքան մոտիկ ենք, սակայն իրարից կտրված»:
Թուրքական «Radikal»-ից Մեսուտ Հասան Բենլին պատմել է, որ Հայաստան կատարած այցը մեծ ազդեցություն է գործել իր վրա: Նա հատկապես տպավորվել է այստեղ հանդիպած մարդկանց՝ Արևմտյան Հայաստանից գաղթած նախնիների և նրանց հարազատ քաղաքների մասին հիշողություններից: «Սարսռեցնող կերպով մեկ անգամ ևս աչքի առաջ եկավ այն, թե 1915-ի դեպքերը ինչ մեծ ողբերգություն է»,-ասել է լրագրող Բենլին:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply