Ավտովթարի պատճառով մահացել է ադրբեջանցի պատգամավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 18:48

Ադրբեջանում ավտովթարի պատճառով զոհվել է խորհրդարանի պատգամավոր 60-ամյա Հիքմեթ Աթաևը, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ավտովթարը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում գտնվող Բալակենի շրջանում։ Պատգամավորի «ՎԱԶ 2106» ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 21015»-ին։

Պատգամավորը մահացել է տեղում, իսկ նրա որդին՝ Իսմայիլ Աթաևը, որը նույնպես եղել է մեքենայում, թեթև վնավածքներ է ստացել։

Աթաևը երկու անգամ` 2006թ. և 2010թ., ընտրվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի (ազգային ժողով) պատգամավոր Զագաթալայի շրջանից: Մինչ այդ նա եղել է քաղաքապետ, իսկ նախկինում որպես վիրաբույժ աշխատել է Զագաթալայի շրջանի հիվանդանոցում:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply